Globaldev-ն ընդլայնում է իր հայաստանյան մասնաճյուղը Acquisition Preezma-ի միջոցով

Վերջին լուրերը
Globaldev-ն ընդլայնում է իր հայաստանյան մասնաճյուղը Acquisition Preezma-ի միջոցով
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ծրագրային ապահովման մշակման ծառայությունների առաջատար մատակարար Globaldev Group հայտարարել է ծրագրային ապահովման մշակման հայաստանյան Preezma ընկերության ձեռքբերման մասին՝ ընդլայնելով Globaldev-ի ներկայությունը Արևելյան Եվրոպայում, հայտնում են ընկերության Լինքդինի էջում։

Preezma SW ծրագրավորող հայկական ընկերությունը վերջին 11 տարիների ընթացքում սպասարկում է միջազգային տեխնոլոգիական ընկերություններին` կենտրոնանալով ծրագրային ապահովման մշակման և անձնակազմի ավելացման ծառայությունների վրա:

Ձեռքբերումը երկու կազմակերպություններին հնարավորություն կտա առաջարկել ծառայությունների ավելի լայն շրջանակ, օգտվել հմուտ մշակողների ավելի մեծ պաշարից և արագացնել աճը շուկայի հիմնական հատվածներում:

«Ես չափազանց ուրախ եմ, որ կառավարման թիմը և Preezma-ի նվիրված պրոֆեսիոնալ աշխատակիցները միանում են մեր խմբին և բացում զարգացման նոր կենտրոն Երևանում՝ Հայաստանում», նշել է  Globaldev -ի գլխավոր գործադիր տնօրեն Դրոր Հարը։

«Վստահ եմ, որ հայ տաղանդը նշանակալի դեր կխաղա հաջորդ սերնդի ծրագրային ապահովման կառուցման գործում, որն ավելի լավ կփոխի աշխարհը», – իր հերթին նշել է Preezma -ի գործադիր տնօրեն Համայակ Հարությունովը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները