BEGIN:VCALENDAR
VERSION:2.0
METHOD:PUBLISH
CALSCALE:GREGORIAN
PRODID:-//WordPress - MECv7.26.0//EN
X-ORIGINAL-URL:https://how2b.am/
X-WR-CALNAME:How2B
X-WR-CALDESC:Բիզնես անելը հեշտ է
X-WR-TIMEZONE:Asia/Dubai
BEGIN:VTIMEZONE
TZID:Asia/Dubai
X-LIC-LOCATION:Asia/Dubai
BEGIN:STANDARD
TZOFFSETFROM:+0400
TZOFFSETTO:+0400
TZNAME:+04
DTSTART:20260719T190800
END:STANDARD
END:VTIMEZONE
REFRESH-INTERVAL;VALUE=DURATION:PT1H
X-PUBLISHED-TTL:PT1H
X-MS-OLK-FORCEINSPECTOROPEN:TRUE
BEGIN:VEVENT
CLASS:PUBLIC
UID:MEC-fdb97f0608671fde48e1087650cf1a0f@how2b.am
DTSTART;TZID=Asia/Dubai:20260529T090000
DTEND;TZID=Asia/Dubai:20260530T160000
DTSTAMP:20260508T143555Z
CREATED:20260508
LAST-MODIFIED:20260508
PRIORITY:5
SEQUENCE:4
TRANSP:OPAQUE
SUMMARY:AMX 25th Anniversary. 25 Years of Excellence, Growth and Global Integration
DESCRIPTION:\n\n\n\n\n\n\n\n\n\nՀայաստանի ֆոնդային բորսան նշում է 25-ամյակը։ Երևանում կանցկացվեն կապիտալի շուկաների տարածաշրջանային համաժողով և AMX Awards մրցանակաբաշխություն։\n2026 թվականին Հայաստանի ֆոնդային բորսան՝ (AMX), նշում է իր գործունեության 25-ամյակը՝ ամփոփելով Հայաստանի կապիտալի շուկայի ձևավորման և զարգացման քառորդդարյա ճանապարհը։\nԱնցած 25 տարիների ընթացքում AMX-ը ձևավորվել է որպես ֆինանսական ենթակառուցվածքային կարևոր հաստատություններից մեկը, որը միավորում է թողարկող ընկերություններին, ներդրողներին և միջազգային գործընկերներին՝ նպաստելով շուկայի թափանցիկությանը, նորարարությանը և կայուն զարգացմանը։\nՀոբելյանական միջոցառումների շրջանակում մայիսի 29-30-ը Երևանում կանցկացվեն տարածաշրջանային «Capital Markets Conference» համաժողովը և «AMX Awards» մրցանակաբաշխությունը։\nՄիջոցառումը կհամախմբի ֆոնդային բորսաների ղեկավարների, կարգավորող մարմինների ներկայացուցիչների, ինստիտուցիոնալ ներդրողների, միջազգային ֆինանսական կազմակերպությունների, ցուցակված ընկերությունների և ոլորտային փորձագետների։ Քննարկման հիմնական թեմաները կլինեն շուկաների զարգացումը, միջսահմանային ինտեգրացիան, թվային փոխակերպումները և ապագայի ներդրումային հնարավորությունները։\nAMX-ը ընդգծում են, որ «AMX 25»-ը պարզապես տարեդարձ չէ, այլ հարթակ՝ վերաիմաստավորելու անցած ճանապարհը, ամրապնդելու միջազգային համագործակցությունը և ձևավորելու Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հաջորդ փուլը։\nՄիջոցառումը կանցկացվի «AMX – Building Bridges» խորագրի ներքո։ Այն կմիավորի կապիտալի շուկաների առաջատար մասնագետների, միջազգային և տարածաշրջանային բորսաների ու կենտրոնական դեպոզիտարիաների գլխավոր գործադիր տնօրենների, կարգավորող մարմինների ներկայացուցիչների, ֆինանսական հաստատությունների և տարբեր տարածաշրջաններից ժամանած բարձրաստիճան որոշում կայացնողների։\nԾրագիրը նախատեսված է երկու օրվա համար՝ մայիսի 29 և մայիսի 30։\nՀամաժողովի ընթացքում ելույթներով հանդես կգան համաշխարհային բորսաների, ֆինանսական կառույցների, կարգավորող մարմինների և ներդրումային համայնքների ներկայացուցիչներ՝ անդրադառնալով կապիտալի շուկաների ապագային, միջազգային համագործակցությանը և կայուն տնտեսական աճին։\nԲանախոսների թվում են՝\n\nՀայկ Եգանյանը՝ Հայաստանի ֆոնդային բորսայի կառավարման խորհրդի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն\nՄարտին Գալստյանը՝ Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ\nԹոմաս Բարձելովսկին՝ Վարշավայի ֆոնդային բորսայի գլխավոր գործադիր տնօրեն\n\nԿազմակերպիչները կոչ են անում կապիտալի շուկայի մասնակիցներին, միջազգային գործընկերներին և ոլորտի փորձագետներին միանալ միջոցառմանը՝ նշելու AMX-ի 25-ամյակը և քննարկելու տարածաշրջանի ֆինանսական ապագան։ Գրանցվել կարող եք այստեղ ( https://25years.amx.am/ )։\n\n\n\n\n\n\n\n\n\n
URL:https://how2b.am/events-list/amx-25th-anniversary/
ORGANIZER;CN=Armenia Stock Exchange:MAILTO:
CATEGORIES:Միջոցառումներ
LOCATION:Paronyan 40
ATTACH;FMTTYPE=image/jpeg:https://how2b.am/wp-content/uploads/2026/05/653922670_1569605971393047_1692605908906729371_n-scaled.jpg
END:VEVENT
END:VCALENDAR
