BEGIN:VCALENDAR
VERSION:2.0
METHOD:PUBLISH
CALSCALE:GREGORIAN
PRODID:-//WordPress - MECv7.26.0//EN
X-ORIGINAL-URL:https://how2b.am/
X-WR-CALNAME:How2B
X-WR-CALDESC:Բիզնես անելը հեշտ է
X-WR-TIMEZONE:Asia/Dubai
BEGIN:VTIMEZONE
TZID:Asia/Dubai
X-LIC-LOCATION:Asia/Dubai
BEGIN:STANDARD
TZOFFSETFROM:+0400
TZOFFSETTO:+0400
TZNAME:+04
DTSTART:20260721T104658
END:STANDARD
END:VTIMEZONE
REFRESH-INTERVAL;VALUE=DURATION:PT1H
X-PUBLISHED-TTL:PT1H
X-MS-OLK-FORCEINSPECTOROPEN:TRUE
BEGIN:VEVENT
CLASS:PUBLIC
UID:MEC-d470133ccf31f9bfdc1dcb45a30c73b1@how2b.am
DTSTART;TZID=Asia/Dubai:20260613T080000
DTEND;TZID=Asia/Dubai:20260613T180000
DTSTAMP:20260421T150622Z
CREATED:20260421
LAST-MODIFIED:20260610
PRIORITY:5
SEQUENCE:2
TRANSP:OPAQUE
SUMMARY:AI Code Summit 2026 by Simply
DESCRIPTION:\nԵրևանում նախատեսվում է անցկացնել AI Code Summit 2026-ը՝ արհեստական բանականության կիրառմանը նվիրված մասնագիտական միջոցառում։\nԿազմակերպիչների խոսքով՝ միջոցառումը հաջորդ քայլն է նախորդ երեք հանդիպումներից հետո, որոնք նվիրված էին Vision OS-ին և գեներատիվ արհեստական բանականությանը։ AI Code Summit 2026-ը միտված է համախմբելու ծրագրավորողներին՝ փորձի փոխանակման, գիտելիքի փոխանցման և համագործակցության համար՝ ցույց տալով, թե ինչպես են ԱԲ գործիքները փոխում ժամանակակից աշխատանքային գործընթացներն ու նորարարությունը։\nAI Code Summit-ը կազմակերպվում է Simply Technologies ընկերության կողմից՝ առաջին անգամ խոշոր ձևաչափով՝ որպես մասնագիտական գիտելիքի փոխանակման հարթակ։ Միջոցառմանը կմասնակցեն ինժեներներ, տեխնոլոգիական ոլորտի ղեկավարներ և ընկերությունների ներկայացուցիչներ՝ ծրագրային մշակման մեջ կիրառվող ԱԲ գործիքների վերաբերյալ գործնական փորձը ներկայացնելու նպատակով։\nԿազմակերպիչների նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ ծրագրավորողները կարող են կապ հաստատել, սովորել միմյանցից և ուսումնասիրել գեներատիվ արհեստական բանականության կիրառական կողմերը։\nՄիջոցառման շրջանակում նախատեսվում է անդրադառնալ մի շարք թեմաների, այդ թվում՝\n\nարհեստական բանականության ներկա դերը ծրագրային մշակման մեջ,\nիրական կիրառման օրինակներ և գործնական դիտարկումներ,\nԱԲ-ով կոդավորման առաջադեմ մեթոդներ և թիմային աշխատանքային հոսքեր,\nգործակցություն հիմնադիրների, ծրագրավորողների և նորարարների միջև,\nծրագրային մշակման ապագայի ձևավորման հարցեր։\n\nAI Code Summit-ին նախորդել են փոքր ձևաչափի հանդիպումները, որոնք կազմակերպվել են վերջին երկու տարիների ընթացքում՝ նպատակ ունենալով քննարկել նոր տեխնոլոգիաներն ու կիսվել փորձով։ Այժմ նախաձեռնությունը տեղափոխվում է ավելի լայն հարթակ՝ միավորելով այն մասնագետներին, որոնք իրենց աշխատանքում ակտիվորեն կիրառում են ԱԲ գործիքներ։\nՄիջոցառման օրակարգն ու խոսնակներին կարող եք գտնել այստեղ ( https://aicodesummit.am/about )։\nSimply Technologies ընկերությունը գործում է 2011 թվականից, զբաղվում է ծրագրային ապահովման մշակմամբ՝ մատուցելով ծառայություններ միջազգային շուկաներում։ Ընկերությունը տարիների ընթացքում ձևավորել է ժամանակակից ինժեներական փորձառություն և ակտիվորեն ներմուծում է ԱԲ և գեներատիվ ԱԲ գործիքներ իրական նախագծերում՝ բարձրացնելով արտադրողականությունն ու ծրագրային լուծումների արդյունավետությունը։ AI Code Summit Yerevan նախաձեռնությունը նպատակ ունի նպաստել Հայաստանի ծրագրային ինժեներիայի ոլորտի զարգացմանը՝ ստեղծելով հարթակ, որտեղ ընկերությունները և մասնագետները կարող են փոխանակել փորձն ու գիտելիքը ԱԲ կիրառմամբ ծրագրային մշակման ոլորտում։\n
URL:https://how2b.am/events-list/ai-code-summit-2026-by-simply/
ORGANIZER;CN=Simply Technologies:MAILTO:
CATEGORIES:Միջոցառումներ
LOCATION:Synergy Business Center
ATTACH;FMTTYPE=image/png:https://how2b.am/wp-content/uploads/2026/04/Screenshot-2026-04-21-150156.png
END:VEVENT
END:VCALENDAR
