$27 միլիոն ներդրում` «Orion»-ի աջակցությամբ

Վերջին լուրերը
$27 միլիոն ներդրում` «Orion»-ի աջակցությամբ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց հանդիսացող «Օրիոնի» աջակցությամբ 2021թ. հայկական ստարտափները 27 միլիոն դոլարի ներդրումներ են ստացել։

Դրանք ընդգրկում են «Seed»-ից «Series B» փուլերը։ Ներդրումային գումարները եկել են ԱՄՆ-ում, Եվրոպայում և աշխարհի այլ հատվածներում գործող վենչուրային ընկերություններից, հրեշտակ ներդրողներից ու դրամահավաքներից։ Եվս 20 միլիոն դոլարի գործարքներ փակման փուլում են։ Գումարներն ուղղվելու են SaaS, AI, HealthTech, Ecommerce ոլորտների ստարտափներին։

- Advertisement -
$27 միլիոն ներդրում` «Orion»-ի աջակցությամբ

«Orion»-ը նաև «BAJ Accelerator»-ի առաջատար համահիմնադիրն է, որը հայկական ստարտափ համակարգը կապում է Նյու Յորքի ու աշխարհի կապիտալի հետ։

«Orion Worldwide Innovations»-ի պորտֆոլիոն ընդգրկում է 75 ընկերություն, որից 34-ը՝ հայկական ստարտափներ: «Օրիոնի» միջազգային փորձագետների աջակցությամբ այդ ստարտափները զարգանում են՝ դառնալով ԱՄՆ-ում ներդրումների ենթակա: Ընկերությունը համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող հիսունից ավելի հաստատությունների եւ կազմակերպությունների հետ:

2021-ին «Orion»-ը Հայաստանի ՏՏ ոլորտի հիմնական միջոցառումների մաս է կազմել՝ դառնալով «EWC Armenia 2021»-ի, «DigiTec 2021»-ի և «Seaside Startup Summit Holidays 2021»-ի հովանավորներից մեկը:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները