Եթե տարվա ընթացքում այցելել եք Ամիօ բանկի մասնաճյուղերից որևէ մեկը կամ կապ եք հաստատել զանգերի սպասարկման կենտրոնի հետ, ապա դուք մեկն եք այն մեկ միլիոն հաճախորդներից, որոնց Ամիօն սպասարկել է մեկ տարում։
Ամիօ բանկը, կարևորելով իր հիմնական արժեքը՝ մարդակենտրոն մոտեցումը, ձգտում է ծառայությունները դարձնել առավել հասանելի յուրաքանչյուրի համար։ Հենց այդ պատճառով բանկը սպասարկում է իր հաճախորդներին մի քանի հարթակներով՝
- Նախընտրո՞ւմ եք անձամբ այցելել մասնաճյուղ՝ ընտրեք 35 մասնաճյուղերից որևէ մեկը Երևանում կամ մարզերում։ 2025 թվականին մասնաճյուղային ցանցում սպասարկվել է շուրջ 650,000 հաճախորդ։
- Ցանկանո՞ւմ եք արագ լուծում մեկ զանգով՝ դիմեք շուրջօրյա 24/7 զանգերի կենտրոն, որը տարվա ընթացքում պատասխանել է ավելի քան 400,000 զանգի։
- Նախընտրո՞ւմ եք թվային հարթակներ՝ օգտագործեք AMIO Mobile բազմաֆունկցիոնալ հավելվածը։ Առցանց սպասարկումն իրականացվում է նաև էլեկտրոնային նամակների և վիդեոբանկինգի միջոցով։
Բացի հասանելի ծառայություններից՝ Ամիօ բանկն ունի հատուկ առաջարկ իր նոր հաճախորդների համար․ բոլոր նրանք, ովքեր դարձել են բանկի հաճախորդ 2025 թվականի հուլիսի 1-ից հետո, ստանում են 5% քեշբեք Ամիօ քարտով կատարված գնումների համար։ Քեշբեքը կուտակվում է ՀՀ-ում կատարված առցանց գնումների, իսկ արտասահմանում՝ նաև անկանխիկ գործարքների դեպքում։
Ամիօն շնորհակալություն է հայտնում իր բոլոր հաճախորդներին և պլանավորում է բազմաթիվ բարելավման աշխատանքներ՝ հաճախորդների բանկային փորձառությունը ավելի հարմար, արագ և հաճելի դարձնելու համար։
Բանկը սոցիալական ցանցերում՝ Facebook, Instagram, LinkedIn։
Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից, բայց առաջնորդվում է նաև յուրաքանչյուր հաճախորդի կարծիքով։











